Foto

Չավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը

​«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, թե ում է տեսնում որպես «Ոսկե գնդակի» ապագա դափնեկիր։

Իսպանացի մասնագետը կարծում է, որ հեղինակավոր մրցանակը կնվաճի «կապտանռնագույնների» 18-ամյա աստղ Լամին Յամալը։

​«Ո՞վ կնվաճի «Ոսկե գնդակը»։ Յամալը»,- Չավիի խոսքերն է մեջբերում The Touchline պարբերականը։

​Հիշեցնենք, որ հենց Չավիի գլխավորությամբ է երիտասարդ հրաշամանուկը 15 տարեկանում իր նորամուտը նշել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում։ Նախորդ տարի իսպանացին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։

​Հավելենք նաև, որ Չավին կատալոնական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է երկու տարի առաջ և առայժմ շարունակում է մնալ առանց մարզչական աշխատանքի։