Foto

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը Գվարդիոլայի հեռանալուց հետո մտածում է ակումբը փոխելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը Պեպ Գվարդիոլայի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում թիմում։

Պորտուգալացին արդեն հանձնարարել է իր գործակալներին ուսումնասիրել այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին ուշիուշով հետևում են եվրոպական գրանդները՝ Մադրիդի «Ռեալը», Պարի Սեն-Ժերմենը և Մյունխենի «Բավարիան»: Դիաշը նոր մարտահրավերներ ընդունելու մեծ ցանկություն ունի, ինչի պատճառով կարող է հրաժեշտ տալ «քաղաքայիններին» արդեն առաջիկա ամռանը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:

Խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։