Foto

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ ուղևորը ձեռքի կnտրվածքով հոսպիտալացվել է

Մայիսի 28-ին՝ ժամը 15։56-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 16։41-ին, մարել՝ 16։51-ին, միևնույն ժամանակ իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այրվել է «Lexus»  մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է։