Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ, այս մասին ԵԱՏՄ ֆորումի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Համոզված եմ, որ ԱԲ-ի զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն անվտանգ և մրցունակ ապագա: ԱԲ-ի զարգացումը կապված է բարձր կատարողական հաշվողական կարողությունների հետ: Այս առումով տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է»,-նշել է նա։









