Իրավապահները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսը, կրիչներ և փաստաթղթեր։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուզարկությանը ոչ մի փաստաբան ներկա չի գտնվել։
Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի տանը և գրասենյակներում խուզարկությունները իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ իրավապահների նախնական տվյալների՝ վարույթը առնչվում է նախընտրական շրջանում բարեգործական արգելքը խախտելու դեպքերին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









