Foto

ՌԴ-ում ժամանակավորապես արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ TR EAЭС 044/2017 տեխնիկական կանոնակարգի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» փաստաթղթի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները։

Նշվում է, որ արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ սպառողներին մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման։ Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին։