Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։ Այս մասին գրում է Սպուտնիկը։
«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,– ասաց Նասիբյանը։
Դիմորդներ ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Այս բուհերին, ըստ պահանջարկի, հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։









