Foto

2026թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 4%-ով

2026թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 305 մլրդ 822.5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն դրամի համեմատ։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 4%-ով։
2026թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 744 հազ. 174 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 687 հազ. 853 դրամի համեմատ։