Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը․ այդքանը մենք էլ գիտենք։ Այս մասին գրել է ՔԿ խոսնաը Կիմա Ավդալյանը։
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- գրել է Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցել է վարույթ, ինչին ի պատասխան Թևանյանը ասել էր «Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապoրինի հանձնարարականները չկատարել»։









