UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը նրա և Ջասթին Գեյջիի մենամարտի պահեստային մարտիկն է, կհրաժարվի մենամարտից, եթե ամերիկացին դուրս գա պայքարից։
«Եթե Գեյջին մենամարտից մեկ շաբաթ առաջ հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան։ Նա չի մենամարտի։ Եթե նրան առաջարկեն ինձ հետ մենամարտել մեկ շաբաթվա ծանուցմամբ, նա դա չի անի։ Նա կներկայանա միայն կշռման արարողությանը, քանի որ նրան միշտ որպես պահեստային են պահում իմ մենամարտերի համար»,- նշել է Թոփուրիան Ալվարո Կոլմեներոյին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև տիտղոսայիմ մենամարտը կկայանա հունիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացվող մրցաշարի շրջանակում։









