Foto

Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են քննարկել 14 կետից բաղկացած առաջարկը․ Իրանի ԱԳՆ

Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի՝ 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։

Ըստ գործակալության տվյալների՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։