Foto

Ռոսսելխոզնադզորը սահմանափակnւմ է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։

Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունը և արտահանման պոտենցիալը պաշտպանելու նպատակով։

Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը։