Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին ֆեյբուքյան էջում տարածած տեսանյութում ասել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ Վանաձորում ելույթ ունենալով հանրահավաքի հավաքված ժողովրդի առաջ, Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։
Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել։
Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզելող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել։
Ուրեմն իմացի Նիկոլ Փաշինյան, դու պետական դավաճան ես ու Սահակաշվիլի օրվան երնեկ ես տալու, դու հայ ժողովրդի պատմության ամենախայտառակագույն դեմքերից մեկն ես, ու քո այդ ճղրտոցները, ծվծվոցները, երգելու ձայնով այդ ելույթները, քեզ չեն փրկելու, հայ ժողովուրդը արդեն գիտի, թե դու ով ես, գիտի, թե ով է պետական դավաճանը ի դեմս քեզ, և գիտի, թե ով եմ ես և ովքեր են մյուս ընդդիմադիր գործիչները»,- ասել է Թևանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։









