Foto

Այգավանում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում․ կա 4 վիրավոր

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։