Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:
Aysor.am-ի փոխանցմամբ՝ հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:









