ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Հարգելի՛ քաղաքացի,
Հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելի՛ր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան:
Չի՛ կարելի անտարբերությամբ թույլ տալ, որպեսզի բարեխիղճ մոլորյալ և անգիտակցաբար խաբված մեր մյուս քաղաքացիների քվեները խեղեն հայ ժողովրդի ճակատագիրը՝ կործանման տանելով հայկական պետությունը:
Որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրը կազատագրվի ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից»։









