Ինձ ասում են՝ պարոն նախագահ, Նիկոլը այստեղից քայլեց դեպի Երևան, կարողա հունիսի 7-ից հետո հետ ուղարկեք Գյումրի, ես էլ ասել եմ՝ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղ կա, և այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան արդեն բնութագրել է, մի պատին կլինի Արարատը, մյուս պատին կլինի եկեղեցին, դա խոշտանգում է լինելու իր համար, բայց թող դիմանա, այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ի՞նչ կարգի առաջնորդ եք դուք պատկերացնում․ հիստերի՞կ, լաչա՞ռ, ստախո՞ս, ապուշի մեկը, թե աշխատող, կառուցող։ Երեկ այնպիսի տեսարաններ էին Երևանում, որ ես որպես նախագահ ամոթից տեղս չէի գտնում, ես չեմ տեսել իմ կյանքում, որ մի պաշտոնյա նման կերպ խոսի կնոջ հետ։ Եվ այդ մարդիկ ասում են, որ տանում են մեզ դեպի պայծառ Եվրոպա։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ նման խոսակցությունից հետո կդառնար քաղաքական դիակ Եվրոպայում, Եվրոպայի ունիտազներն ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը։ Մենք սա մերժում ենք»,-ասել է Քոչարյանը։









