2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, որով 1992 թվականին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը․ կարևոր քայլ կատարվեց արցախյան պատերազմում հաղթանակ ապահովելու ճանապարհին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպեցի այդ հաղթանակի վառ դեմքերից՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Այս իշխանության տրամաբանություն է` հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»,-գրել է նա։









