ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին:
ՔՊ քարոզարշավը ոչ միայն պայքար է ընդդիմախոսների,այլ նաեւ պայքար է իրենց առաջնորդի ու նրա նախկին թեզերի դեմ։
Փաստեր եք ուզում, խնդրեմ…
«Այսօր հայոց ազատագրության միջնաբերդի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես ուզում եմ շնորհավորեմ այդ դարակազմիկ ու շրջադարձային հաղթանակի առիթով»։
Նիկոլ Փաշինյան, 2018-ի մայիսի 8:
«Պետք է արձանագրել,որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։
2026-ի մայիսի 8, Նիկոլ Փաշինյան։
«Արցախը պետք է ապրի,եւ Արցախը պետք է լինի ինքնորոշված, Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր, հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է»։
Նիկոլ Փաշինյան, 2020-ի սեպտեմբեր։
«Այո, ես ճանաչել եմ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։
Նիկոլ Փխշինյան, 2022 հոկտեմբեր։
«Հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր ուղղակի»։
Նիկոլ Փաշինյան, 14 ապրիլ 2022թ
«Կարող էինք կանխել պատերազմը,որը… որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Նիկոլ Փաշինյան, 14 մարտ 2023։
«Արցախը Հայաստան է, եւ վերջ»
Նիկոլ Փաշինյան, 2019 օգոստոս։
«Առանց Արցախ չկա Հայաստան»։
Նիկոլ Փաշինյան, 2020:
«Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել»։
Նիկոլ Փաշինյան, 2026:
Սա է Նիկոլի ու Փաշինյանի խոսքերի արժեքը։
Ասել մի բան, բղավել ու կոկորդ ճղել դրա համար, բայց հետո ճղճղալով հերքել իր ասածները։
Ո՞րն է երաշխիքը, որ վաղը չի ասելու՝ ե՞րբ է Սյունիքը, Սեւանա լիճը կամ Երեւանը մերը եղել… չկա երաշխիք։
Իսկ ծանոթանալով նրա հակասական հայտարարություններին, լրիվ հնարավոր է։
Դրա համար հունիսի 7-ին մեր քվեարկությամբ ճանապարհենք իշխանությունից եւ Նիկոլին, եւ՝ Փաշինյանին»։









