Foto

Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

Մայիսի 18-ը կարևոր ու խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում․ օրը նշանավորվել է՝ արժևորելով թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոններ։