Foto

Բորդյուժա. Հայաստանը կարող է ինքնարժեքով զենք ձեռք բերել ՀԱՊԿ անդամ երկրներից

Հայաստանը կարող է իր զինված ուժերը արդիականացնել և ՀԱՊԿ անդամ երկրներից զենք ձեռք բերել ինքնարժեքով. ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հաղորդում է «РИА Новости»-ին:

Բորդյուժան ասել է, որ Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար աշխատանքի տարբեր ձևեր կան:

«Գլխավորը, որ  ինքնարժեքով զինտեխնիկայի ձեռք բերելու համաձայնությունը ՀԱՊԿ-ի ներսում է: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ինքնարժեքով ձեռք բերել զենքեր արտադրող գործարարներից»,- ասել  է Բորդյուժան:

Vesti.am