Մեր քաղաքապետը պետք է իմանա, որ ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա-տրուսիկ տպող, թող չհաճոյանա վարչապետին, նա պետք է հաճոյանա երևանցիներին: Այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Տիգրան Ավինյանի կողմից հրապարակված հոլովակի մասին, որում վերջինս ցուցադրել էր տպված շապիկ՝ հրապարակմանը կից գրելով՝ «Եռագլուխի պատկերը»:
«Այսքան ժամանակ նա պետք է կառուցեր մետրոների կայաններ, թունելներ, ճանապարհներ, երևանցիների համար օդը մաքուր լիներ, ոչ թե տռուսիկ-մայկա տպեր, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալ է, այսօր ամենամեծ քանակով հիվանդությունները Երևան քաղաքում են:
Ես և Սամվել Կարապետյանը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձր ենք պահել, ես էլ կարող եմ ասել, որ իրենք տառերն էլ չգիտեն, անգիր արած խոսում են, և ամենակարևորը, որ ուզում եմ ասել, իրենք թող չմոռանան, որ Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանը էլ, երբ նոր էին եկել իշխանության՝ ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, բայց կարճ ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է ու վերջ»,- նշել է Ծառուկյանը:









