Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա (ոչ թե այլ երկիր), կարելի է ենթադրել, որ ինքնաթիռում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Armenia Sputnik–ի տվյալներով՝ 2026 թվականին սա Գերմանիայից Հայաստան արդեն երրորդ արտաքսման թռիչքն է։ Եվս երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին։ Դրանցից մեկը տեղափոխում էր նաև Վրաստանի քաղաքացիների։









