Foto

Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները

«Ուզում եմ գոունակությամբ արձանագրել, որ ընդդիմադիր հիմնական ուժերին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին հաղթել օրվա քարոզարշավային տրամաբանության և էներգետիկայի մեջ»։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Եվ սա պատահական չէ, որովհետև հենց ընդդիմադիր հիմնական ուժերը սկսում են համարժեք պատասխանել Նիկոլի ստերին, Նիկոլի հիստերիաներին, Նիկոլի վիրավորանքներին, ապա կտրուկ ավելանում է այդ ուժերի նկատմամբ և ուշադրությունը և վստահ եմ նաև հանրային վստահությունը, բայց միայն ընդդիմադիր ուժերը չեն, որ որ բարձունքի վրա են այս երկու օրերի ընթացքում: Որպեսզի մենք հաջողությամբ անցնենք քարոզարշավի մնացած օրերը և շաբաթները և հունիսի 7-ին արձանագրենք ընդդիմադիր միացյալ հաղթանակ, իրականում ժողովրդի հաղթանակ, հարկավոր է, որպեսզի թե՛ ընդդիմադիր հիմնական ուժերը, թե հասարակությունը շարունակի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պրեսինգը, ճնշումները, թույլ չտա, որ Նիկոլը վերածի ընտրարշավը մեկ դերասանի թատրոնի», – հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։