Foto

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։

Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»։