Պեկինում Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումն ավարտվել է։
Հանդիպման բաց հատվածում Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները «պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»։ Թրամփն իր հերթին շեշտել է, որ ամերիկյան պատվիրակությունը անհամբեր սպասում է «փոխադարձ» առևտրի քննարկմանը։
Այնուհետև փակ դռների հետևում տեղի են ունեցել 2 երկրների նախագահների միջև բանակցությունները, որոնք տևել են երկու ժամ 15 րոպե։









