Foto

Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին

«Եվրատեսիլ Հայաստան» պաշտոնական էջը տեղեկացնում, թե ինչպես կարելի է այսօր՝ մայիսի 14-ին քվեարկել Հայաստանի օգտին։

«Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- ասվում է գրառման մեջ։

Возможно, это изображение текст