Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը։ Այս ջրատարից են ջուր ստանում Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղեր։ 600 մմ-ոց թուջե ջրատարը վթարվել է Ջրաձոր գյուղի մոտ` վայրկյանում 90-100 լիտր ջրի կորստով։
«Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը բնակավայրերում հայտարարել է ջրանջատում և սկսել վթարավերացման աշխատանքները։









