Foto

Մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը․ Արման Թաթոյանը՝ Նոր Նորքում

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր՝ մայիսի 9-ին, թիմի հետ քարոզարշավ է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Հայտնում են կուսակցությունից։

Այցի ընթացքում նրանք հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին և բաժանել նախընտրական բուկլետներ։

Պատերազմից կրկնակի կորուստ ունեցած մի կին Արման Թաթոյանին հարցրել է․

«Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու։ Երկու երեխա եմ կորցրել»։

Արման Թաթոյանը պատասխանել է․

«Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը»։