Foto

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել

Մայիսի 9-ին, ժամը 09։02-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Գորիս-Լծեն ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել են «Foton» և «Dongfeng» մակնիշների կցորդով բեռնատարները։

Փրկարարները երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։