Foto

Արարատ Միրզոյանը Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D’honneur): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո։