Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը.։ Այս մասին ճեխազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած միջոցառմանը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակին հարվածելու Կիևի սպառնալիքների համատեքստում։
«Ակնհայտ է, որ ազդել է մայիսի 4 – ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական հանրության այսպես կոչված գագաթնաժողովի ռուսաֆոբական մթնոլորտը, որին Զելենսկին մասնակցել է հայկական կողմի հրավերով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մեկը դիտողություն չի արել Զելենսկուն, չի դատապարտել նրան սրբապղծության համար, երբ նա իր ամբողջ տեսքով ատելություն և արհամարհանք է ցուցաբերել նացիզմի դեմ մեծ հաղթանակի նկատմամբ։
Նա նաև նկատել է, թե ինչ նյարդային և հիստերիկ արձագանք է առաջացրել Կիևում մայիսի 8-9-ը հրադադար հայտարարելու Պուտինի նախաձեռնությունը:









