Foto

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության շուրջ․ Միրզոյանն ու Ականեն հանդիպել են

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ, ով մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» համաժողովին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։