Foto

Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ անվտանգությունը հաշվարկ, դաշնակից և ուժ է։ Երևանի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը և, այդ թվում, Ալիևի հայտարարությունները, ըստ թերթի, ցույց տվեցին, որ Հայաստանն այլևս անվտանգային երաշխավոր չունի։

Թերթը պնդում է, թե Արևմուտքը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, մինչդեռ Փաշինյանը հետևողականորեն կատարում է իրեն տրված առաջադրանքը։ Շատ քաղաքագետների գնահատմամբ, առանց Ռուսաստանի թուրք–ադրբեջանական տանդեմը կուլ կտա Հայաստանին։

«Փաստ»-ը հիշեցնում է Ալիևի «հեռավար» ելույթը, որին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց, և գրում է, որ հինը «վտարվում» է, նորը չի գոյանում, Եվրոպան զորք չի բերելու։ Արդյունքում, ըստ թերթի, ձևավորվում է անվտանգային վակուում, որը Ադրբեջանը փափագում է լցնել ագրեսիայով։