Foto

Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել ԱԹՍ-ների պատճառով

Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո», «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո») և Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին՝ կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ: