Foto

Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ:

Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ:

Վստահ եմ, որ վերջինիս խոսքի հիմքում դատարանում ՀՀ-ին ռազմական հանցագործի և օկուպանտի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է և ՀՀ իշխանության լոյալությունը, ինչի հետևանքն են Հայաստանի դեմ կուտակվող կեղծ մեղադրանքներն են:

Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում:
Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»: