Foto

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարին․ պայմանավորվել են խթանել շահավետ երկխոսությունը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ  նախարար Մարկո Ջուրիչի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այլցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: