Foto

Առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի ոստիկանները կարողանան օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրերից

Առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի  ոստիկանության ծառայողները կարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: ՀՀ Կառավարությունը կլիազորվի սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը եւ ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ: