Foto

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում Երևանում կլինեն փակ փողոցներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ մայիսի 2-ին, ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ 

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,

Հանրապետության հրապարակը,

Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,

Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,

պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝

Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․

Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

Մայիսի 4-ին՝ 

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

Հանրապետության հրապարակը,

Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,

Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին՝ 

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,

Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,

Աթենքի փողոցը,

Ծիծեռնակաբերդի խճուղին,

Մաշտոցի պողոտան,

Սայաթ-Նովայի պողոտան,

Աբովյան փողոցը

Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ