Foto

Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի կապակցությամբ․


«ՀԱԼԱԼ Ա ՁԵԶ

Հայաստանի սիրելի աշխատավոր ժողովուրդ,

Շնորհավորում եմ մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Ձեր աշխատանքի արդյունքն է մեր ընտանիքների բարեկեցությունը, երկրի անվտանգությունը, վաստակած հանգստի գնացած մեր մեծահասակների ապահովությունը, երեխաների ապագան և երիտասարդների արդյունավետ մուտքը ստեղծագործական կյանք:

Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը:

Առաջիկա հինգ տարվա համար մենք ձեզ խոստանում ենք հենց դա.

– Աշխատանքի և ստեծագործության համար բարենպաստ միջավայրի ստեղծում, գործազրկության վերացում (նոր տեխնոլոգիական աշխարհում դա հնարավոր է)

– Աշխատանքային իրավունքները պաշտպանող արդյունավետ օրենսդրություն

– Գործարարությունն ու աշխատանքը խրախուսող, պարզեցված հարկային քաղաքականություն և այլ կարգավորումներ

– Ենթակառուցվածքային այնպիսի համակարգերի ստեղծում (էներգետիկա, ջուր, հաղորդակցություն և այլն), որոնք ձեր աշխատանքն առավել արգասաբեր և գոհացուցիչ կդարձնեն

– Երիտասարդական սթարթափներին աջակցություն

Ամեն բանի հիմքը ստեղծագործումն է: Հալա´լ ա ձեր ջանքն ու քրտինքը:

Ի գո՛րծ»: