Foto

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Մայիսի 1-ին, ժամը 10։21-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակին կից այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։54-ին, մարվել՝ 11։35-ին։ Այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր։