Foto

ԱՆ-ն մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և ակնոցներ է հատկացրել բժշկական հաստատություններին

Առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին, որոնք ստացվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից:

Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում՝ https://www.armed.am/publicdata/?pg=drugs:

Այստեղ անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով՝ կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով: