ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկել է «պարզապես զանգահարել»՝ բանակցություններ սկսելու համար:
«Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցը Իսլամաբադ (Պակիստան)՝ իրանցիների հետ հանդիպելու նպատակով։ Չափազանց շատ ժամանակ է ծախսվում թռիչքների վրա, չափազանց շատ աշխատանք է։
Բացի այդ, նրանց «ղեկավարության» ներսում հսկայական տարաձայնություններ ու քաոս են տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է իրենց մոտ գլխավորը, ներառյալ՝ հենց իրենք։
Ավելին, բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են, իսկ նրանք չունեն ոչ մի հաղթաթուղթ։ Եթե նրանք ցանկանում են խոսել, այն ամենը, ինչ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է»։ գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։









