Պատմության և ճշմարտության հետ առերեսվելը ոչ միայն անցյալի ցավերը մեղմելու, այլև ապագայում նման ողբերգությունների չկրկնվելու համար համամարդկային իրավական նորմերի շրջանակում պատասխանատվություն կրելու անհրաժեշտություն է։ Այս համատեքստում ճշմարտության ճանաչումն ու արդարության հաստատումը ամենակարևոր քայլերից են՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»,- ընդգծվել է հայտարարության մեջ։
Օրբանը շաբաթ օրը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր «Ֆիդես» կուսակցության նախագահության նիստն ավարտվել է, եւ քաղաքական ուժը որոշել է «հիմնովին վերափոխել» խորհրդարանական խմբակցությունը, որը կձեւավորվի երկուշաբթի օրը։ Այն կգլխավորի Գերգեյ Գուլյաշը, իսկ Օրբանն ինքը նախատեսում է հրաժարվել խորհրդարանական մանդատից։









