Foto

Հազարավոր իuրայելgիներ կառավարության դեմ հանրահավաք են իրականացնում

Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան Թել Ավիվի կենտրոնում դուրս են եկել փողոցներ՝ կառավարության դեմ ցույցի մասնակցելու համար։ Ռիա նովոստիի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը տեղի է ունենում Թատերական հրապարակում, որտեղ հավաքվել են ձախակողմյան քաղաքական սպեկտրի կողմնակիցները, ովքեր ավանդաբար դեմ են վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության քաղաքականությանը։

Բողոքի ակցիայի վայրում հերթապահում է մեծ թվով ոստիկանական ուժեր, սակայն նրանք չեն խանգարում միջոցառումներին, քանի որ հանրահավաքը հաստատվել է իշխանությունների կողմից և տեղի է ունենում առանց հասարակական կարգի որևէ խախտման։

Ակտիվիստները պաստառներ են պահում, որոնցում կոչ են անում կառավարությանը տարածաշրջանում խաղաղ քաղաքականություն վարել: Կան նաև կոչեր Իսրայելում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վերաբերյալ: