Foto

2023-ին Ադրբեջանը ԼՂ-ից վտարեց 100,000 հայերի՝ շարունակելով ցեղասպան արշավը․ Նյու Յորքի քաղաքապետ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111–րդ տարաելիցի կապակցությամբ X-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրության կողմից այսօրվա Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքներում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի՝ շարունակելով ցեղասպան արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,-գրել է նա։

Նյու Յորքի քաղաքապետը վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը: