Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Կիևի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ և հոգևորականների դասը՝ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի առաջնորդությամբ, ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի ու բարեկամ երկրների դեսպանատների դիվանագետներ, հյուրեր:
Միջոցառումներ են տեղի ունեցել Ուկրաինայի բազմաթիվ շրջաններում, որտեղ ռազմական իրավիճակը թույլ է տվել:









