Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի բացառում եռակողմ բանակցությունների անցկացումը՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մասնակցությամբ Ադրբեջանում, եթե ռուսական կողմը պատրաստ լինի դիվանագիտական երկխոսության։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում միջազգային գործընկերների դերը միջնորդական գործընթացներում։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է եռակողմ բանակցությունների ձևաչափին։
«Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների դերը այս գործընթացում միջնորդության հարցում։ Ես կիսվել եմ Ադրբեջանի նախագահի հետ, որ մենք պատրաստ ենք երեքակողմ բանակցությունների։ Մենք ունեցել ենք նման բանակցություններ Թուրքիայում և Շվեյցարիայում։ Մենք պատրաստ ենք նման բանակցությունների նաև Ադրբեջանում, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։









