Foto

Կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հայտնել է.

«Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևում՝ նախագահական նստավայի ետնամասում, արգելափակոցներով փակված ճանապարհը։ Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Սարմեն, Վերին Անտառային, Լեռ Կամսար և Լեոնիդ Ազգալդյան փողոցների ծանրաբեռնվածությունը կվերաբաշխվի»։