Ճապոնիայում ավելի քան 156 հազար մարդու տարհանում է հայտարարվել է 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը:
7,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մերձակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։ Սակայն նախապես հայտարարվել է, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։









